Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սարգիս Մուրադյանը միշտ ասում էր իշխանությունները կգան ու կգնան, բայց ամենակարևորը, որ հայը վերջապես հող ազատագրեց». Զարուհի Մուրադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նոյեմբերի 25-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Սարգիս Մուրադյանի 95-ամյակին նվիրված «Իմ Կոմիտասը» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Այն  իրականացվել է Ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ:


Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանը նշում է, որ ցուցադրված են հեղինակի բոլոր Կոմիտասները, այդ թվում նաև աշխատանքների էսքիզները:

Մարգարիտա Խաչատրյանը

Ներկայացվել է ավելի քան 16 աշխատանք: Համագործակցել են նկարչի ընտանիքի և Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի հետ:



Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարուհի Մուրադյանն ասում է. «Սարգիս Մուրադյանը միշտ ասում էր իշխանությունները կգան ու կգնան, բայց ամենակարևորը, որ հայը վերջապես հող ազատագրեց:

Այս ցուցահանդեսը կլինի զանգի նման՝ հիշեցնելու մեր ժողովրդի ճակատագիրը և, ի վերջո, պետք է հասկանանք, որ կրթությամբ, գիտությամբ, ուժով, հայրենասիրությամբ և զենքով պետք է պահենք մեր երկիրը»:

Զարուհի Մուրադյանը


Գևորգ ՄԿՐՏՉՅԱՆ