Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սառնամանիք և մթերքի պակաս․ ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղը աշխարհից մեկուսացված վիճակում է հայտնվել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի սուպերմարկետներում և դեղատներում դժվար թե այսօր ապրանք ճարվի, դատարկ են խանութների սառնարաններն ու ցուցափեղկերը։

Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից մեծամասնությամբ հայերով բնակեցված և ԽՍՀՄ փլուզումից հետո երկու պատերազմների կիզակետում հայտնված այս տարածքում մատակարարման տեսանկյունից կենսական կարևորություն ունեցող ճանապարհի արգելափակմանը։

Դեկտեմբերի 12-ից ի վեր մի շարք անձինք անօրինական հանքերի շահագործման դեմ իրենց բողոքն արտահայտող բնապահպան-ակտիվիստների անվան տակ իրենց տիրապետության տակ են առել Ղարաբաղը Հայաստանին միացնող 32 մ երկարությամբ այս լեռնապատ տարածքը՝ Լաչինի միջանցքը։ Երևանում, սակայն, դա դիտարկում են որպես այդ տարածքի հանդեպ պահանջատիրական նկրտումներ ունեցող Ադրբեջանի կողմից իրականացվող անկայությանը միտված քայլ։

Ստեփանակերտում «Ֆրանսպրես» գործակալության հետ զրույցում որոշ բնակիչներ իրենց մտահոգություններն են հայտնել ջեռուցման և սննդի ու դեղորայքի հետ կապված խնդիրների շուրջ։

«Մարդիկ հոգեբանորեն և բարոյապես մահանում են։ Լույս չունենք, երբեմն նաև գազն են անջատում։ Երեխաները զրկված են սննդից և մրգից», – պատմում է մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով մասնագետ Էմմա Գասպարյանը։

«Ցուրտ է։ Մենք մանկահասակ երեխաներ ունենք։ Աղջիկ ունեմ մեկ ամսական, և շատ վատ դրության մեջ ենք», – ասում է գործազուրկ Մարինա Իգնատիեվան։

Թոշակառու, նախկինում լրագրող Միքայել Աջյանը փորձում է ավելի լավատես լինել․ «Ամուր ենք կենում», – ասում է նա՝ վերհիշելով ավելի դժվար իրավիճակներ։ «Դա դեռ ամբողջը չէ․ տրանսպորտ այլևս չկա, բայց (…) անջատել են ինտերնետը»։
«Հոսանք անջատումներով ենք ստանում։ Պատկերացրեք՝ ինչ աստիճանի ցուրտ է բնակարանների մեջ», – ավելացնում է նա ի հեճուկս այն հանգամանքի, որ բարձրության վրա գտնվող այս քաղաքում ջերմաստիճանը -9°C-ի է հասել։

Մ․ Աջյանի համար իրավիճակը պարզ է․ ադրբեջանցիները «մեզ ոչնչացնել են ձգտում»։ «Բայց մենք ի վիճակի ենք դիմակայել ցրտին, քաղցին և մնացած ամեն ինչին»,-նշում է նա։

Հիվանդանոցն առանց ջեռուցման

Շուրջ 120,000 մարդ է ապրում միջազգային հանրության կողմից որպես Ադրբեջանի մաս կազմող շրջան ճանաչված, սակայն ԽՍՀՄ վերջին տարիներին Ադրբեջանից անջատված Լեռնային Ղարաբաղում։

30 հազար անձի կյանք արժեցած և հայերի հաղթանակով պսակված Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողություն սահմանելու շուրջ 1990-ականների սկզբին բռնկված տարածքային վեճը առաջին հակամարտությունն էր, որին զոհ գնաց 30,000 անձ և որը պսակվեց հայերի հաղթանակով։

Բաքուն իր վրեժը լուծեց երկրորդ՝ 2020 թ․, բռնկված պատերազմում, որը խլեց 500 կյանք՝ թույլ տալով այդ երկրին դարձյալ մի շարք տարածքներ իր ձեռքն առնել։

Վերջին հակամարտությունից հետո ռուսական խաղաղապահի համազգեստներով զինվորականներ են տեղակայվել այստեղ։ Սակայն Հայաստանը Լաչինի շրջափակումը թույլ չտալու համար ռուսական զինուժին է մեղադրում, մինչդեռ Մոսկվան Ուկրաինայում ծավալվող իր ռազմական գործողություններով է զբաղված։

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում գլխավոր բժիշկ Կարեն Մելլքոնյանը, անհանգստացած «հումանիտար աղետից», իր հայացքը իրենց մահճակալներում սառած երեխաներին է ուղղում ։

«Հիվանդանոցը գազով է տաքացվում, բայց առանց էլեկտրականության ջերմակաթսան չի աշխատում։ Մեզ դա պետք է այն գործարկելու համար»,-«Ֆրանսպրես»-ի հետ զրույցում բացատրում է նա։

Որպես իրավիճակի լուծում՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները որոշել են վթարային անջատումների անցնել, ինչի հետևանքով տարբեր թաղամասեր, այդ թվում՝ հիվանդանոցը, ժամերով առանց հոսանքի են մնում։

Իսկ այն հաստատություններում, որտեղ գեներատորներ են աշխատում վառելիքը նույնպես սպառվում է։
«Ցերեկը  -8°C ցրտի պայմաններում հիվանդանոցը շատ արագ տաքանում է»,- ափսոսանքով նկատում է Կարեն Մելքոնյանը՝ նշելով, որ հիվանդանոցում բավական մեծ քանակությամբ նորածին երեխաներ կան։

Լուսանկարը՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ