Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին

Հունվարի 9-ից գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում Սարսանգհէկը: Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող միակ հոսանքագիծը կտրվելուց հետո Արցախը ստիպված էր ապավինել բացառապես ներքին ռեսուրսներին: Սարսանգի ջրամբարում ջուրն անշեղ նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին:

Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։ 

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո  Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ  հետ իրականացվում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին  այդ անխոչընդոտ կապը։

Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված,  «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
100 օրից ավելի է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,...  դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։