Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սաշիկ Սուլթանյանը չներկայացավ դատական նիստին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում  եզդի իրավապաշտպան  Սաշիկ Սուլթանյանի գործով օգոստոսի 8-ին նշանակված դատական նիստը չկայացավ:

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց փաստաբան Արա Ղազարյանը. «Դատական նիստը հետաձգվել է, որովհետեւ Սաշիկ Սուլթանյանը չի ներկայացել դատական նիստին»:

Հիշեցնենք, որ Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

Նախորդ դատական նիստին դատարանը լսել էր 4 վկաների, այս անգամ դատարանը պետք է լսեր եւս 5 վկայի։