Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սասուն Միքայելյան․ «Ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ինձ չի թվում, որ առանց ռուսների է փակվել Լաչինի միջանցքը։ Խի՞, որ ռուսներն ուզեն, չե՞ն բացի։ Եթե էսօր Ռուսաստանն ասում է, որ պետք է եռանախագահների շրջանակներում այս ամեն ինչը կարգավորվի, ինչի՞ մենակ Ռուսաստանի խաղաղապահներին մտցրեցին․․․»,-այս մասին այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Կարեւոր եմ համարում, ես՝ Միքայելյան Սասունս, որ ուրիշ խաղաղապահներն էլ մտնեն։ Ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»,-ասաց Միքայելյանը։

Անդրադառնալով Ազատ գյուղի զինվորների կացարանի հրդեհին, նա ասաց՝ կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել։ Նա նշեց՝ անմիջական հրամանատարն է մեղավոր, գալիս է կորպուսից մինչեւ հրամանատարն է մեղավոր։

Նա ճիշտ համարեց հրամանատարական կազմի՝ պաշտոնից  ազատումը։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի կամ պաշտոնից ազատելու մասին հարցը նրան զայրացրեց, ասաց՝ մի՛ քաղաքականացրեք։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ