Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել եմ դեկտեմբերի 16-ից, իսկ հոկտեմբերին փաստաբան եմ եղել. Սեդա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Համացանցում քննարկումներ են սկսվել, թե այդ ինչպես է խորհրդարանում 2022 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն իսկ ՍԴ դատավոր ընտրված Սեդա Սաֆարյանը զուգահեռ շարունակել փաստաբանությամբ զբաղվել:

Սեդա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 2022 թվականի հոկտեմբերին ինքը փաստաբան է եղել (համացանցում հրապարակվել են Սեդա Սաֆարյանի ՝ հոկտեմբերին, որպես փաստաբան ներկայացրած միջնորդությունները) եւ այդտեղ որեւէ խնդիր չկա:

Տիկին Սաֆարյանն ասաց, որ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 16-ից. «Այդ քննարկումները, եթե գտնում եք, որ լուրջ են կամ կա մարդ, որը լուրջ հարց է բարձրացրել, դիմեք Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարություն, ձեր բոլոր հարցերին կպատասխանեն»:

ՍԴ դատավորն այլ հարցերի չպատասխանեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ