Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ռուսաստանցի

Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել Ռուսաստանի մոտ 98 հազար քաղաքացի և երկրից դուրս է եկել 64 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է  ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը:

«Մինչ օրս մեր ստացած տեղեկություններով, որը համադրել ենք սահմանային ծառայության տվյալների հետ, սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ռուս, մեկնել է 64 հազարը»,-երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է նա։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքեստանի շրջանում հանրային հանդիպման ժամանակ ասել էր, որ «վերջին օրերին Ռուսաստանից շատ մարդիկ են գալիս իրենց երկիր»։ Նախագահը հավելել է, որ Ղազախստանը բանակցություններ կվարի ռուսական կողմի հետ և կլուծի այդ խնդիրը՝ ելնելով հանրապետության շահերից։