ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած պատերազմի դեպքով հարուցված քրեական գործերով մեղադրյալի աթոռին են հայտնվում նաեւ ժամկետային զինծառայողները: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մանվել Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայող, 13.09. 2022 թվականից ընդգրկված լինելով մարտական հերթապահության՝ զորամասի մարտական կիրառման շրջանում, 19.09.2022 թվականին ժամը 01:00-ի սահմաններում հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից՝ առանց համապատասխան թույլտվության թողել է մարտական կիրառման շրջանը, իսկ 21.09. 2022 թվակաին ժամը 17:18-ի սահմաններում ներկայացել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

Ք. Մ.


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր