Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սերգեյ Լավրովի մեկնաբանություններն իր մեկնաբանություններն են». Էդուարդ Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը փաստացի ճանաչելով միմյանց սահմանները` ընդունել են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ըստ այդմ, նա տարակուսանք է հայտնել, որ պաշտոնական Երեւանը դրանից հետո ակնկալում է, որ Մոսկվան վերահաստատի Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետոյին թողնելու իր առաջարկը:

Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Ապագային թողնելու մասին, կարծում եմ, հնարավորինս բաց եւ թափանցիկ արձագանքվել է, որեւէ բան չունեմ ավելացնելու: Մենք համաձայնվել ենք ռուսական կողմի առաջարկին եւ դրա մասին վարչապետի մակարդակով հայտարարվել է: Սերգեյ Լավրովի մեկնաբանությունները իր մեկնաբանություններն են»:

Նա ասաց, որ Լավրովը որեւէ նոր բան չի ասել, իսկ բանակցությունների ընթացքը եղել է հրապարակային:

Ինչ վերաբերում է այն քննադատությանը, որ Պրահայում արդեն համաձայնության են եկել, փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ Ալմաթիի հռչակագրով, իսկ հռչակագրում հստակ ասվում է, որ … նոր պետությունների միջև սահմանները կհենվեն նախկին ԽՍՀՄ դաշնակցային հանրապետությունների վարչական սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս էր, հիմա էլ ո՞նց են ակնկալում ռուսական կողմի տարբերակով հարցը լուծել՝ Աղաջանյանն արձագանքեց. «Ես այդ հայտարարության մեջ անհնարինության դրույթներ չեմ տեսնում եւ կարծում եմ, որ որեւէ հնարավորություն չի կորսվել, առավել եւս՝ Ալմաթիի հռչակագրին ՀՀ-ի կողմից հղում տալով միանշանակ: Որեւէ կերպ դա չի նշանակում, որ տեւական ժամանակ անց հնարավոր չի լինի այդ հարցին անդրադառնալ: Իրականում այդ առաջակը՝ հետագային թողնելու, եղել է ռուսական կողմից, հիմա ենթադրվում է, որ դրա հնարավորությունների եւ անհնարինության գնահատումը պետք է ՌԴ-ի կողմից հնչի, բայց ոչ պայմանավորված նրանով, թե հայկական կողմը որ փաստաթղթին է հղում անում, այլ՝ պայմանավորված նրանով, թե ՌԴ-ն որպես միջնորդ, ինչքանով է կարողանում այդ առաջարկներն իրողություն դարձնել՝ հաշվի առնելով, որ հայկական կողմը հայտարարել է, որ կողմ է այդ լուծմանը»:

Աղաջանյանն ասաց, որ ռուսական կողմը, երբ առաջարկել է հարցը հետաձգել անորոշ ժամանակով, դրանից ենթադրվում է, որ առաջին հերթին կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի, հետեւաբար ենթադրվում է, որ հիմա դրա մասին խոսելը առնվազն պայմանավորվածություններից դուրս է, ուստի հենց դրա համար են խոսել իրավունքներից, ոչ թե կարգավիճակից:

Ըստ Աղաջանյանի, պարզ է, որ ռուսական կողմի առաջարկները իրողություն չեն դառնում ադրբեջանական կողմի դիրքորոշման պատճառով, ոչ թե հայկական:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ