Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում ներառած են երկու տասնյակից ավելի հարցեր։ Օրակարգում է նաև «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները։ 

Միջնորդություններից մեկը վերաբերվում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանին.

«Միջնորդագիր «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին»

«ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը «Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին»

Օհանյանին վերաբերվող նախագծերից մեկը նաև գաղտնի է՝ «Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին (գաղտնի)»։ 

Երկրորդ միջնորդագիրը վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին.

«Միջնորդություն «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին»

«ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը «Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին»