Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատի ակադեմիայի 20-ամյակի արարողությանը

Հայաստանի շախմատի ակադեմիան տեղեկացնում է, որ կայացել է ակադեմիայի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։

«Ձեզ ենք ներկայացնում Ակադեմիայի 20-ամյակի հանդիսավոր արարողության ֆոտոշարքը:
Դե իսկ ինչպես տեղեկացրել էինք կանխավ, Ակադեմիայի 20-ամյակի առթիվ, պաշտոնական կայքէջում  կարող եք նվիրաբերել ցանկացած չափի գումար, որն իհարկե, ծառայելու է Ակադեմիայի զարգացմանը։
Շնորհակալ ենք միշտ ակադեմիայի կողքին լինելու համար…»։

Ակադեմիայի  ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցել է արարողությանը։