Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սևանա լճի մակարդակն իջել է ևս 2սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 19-25-ը. (2022թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.46մ (25.09.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 3սմ-ով։

☑️ Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 25-ը ներառյալ կազմել է 165.063մլն. մ³:

☑️ Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ 154.874մլն. մ³:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: