Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սեյրան Օհանյան․ «Այսօրվա իշխանությունները ՀԱՊԿ-ին հարվածել են, կողքից հրճվում են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ բացթողումների համար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այսօր մենք խոսում ենք ռազմական համակարգերի, ՀԱՊԿ-ի մասին, որ իրենք ինչու չեն գալիս մեզ աջակցելու, բայց մենք ինքներս մեր սահմաններին խրամատ չենք փորել: Ոչ մեկը Միջին Ասիայից չի գալու մեզ համար խրամատ փորի»,-այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյան

Լրագրողի հարցին՝ նպատակահարմա՞ր է արդյոք ՀՀ-ի ՀԱՊԿ-ի կազմում մնալը, նախկին նախարարը պատասխանեց․ «Ես գտնում եմ՝ նպատակահարմար է, որովհետեւ ՀԱՊԿ-ը աշխարհագրական, տարածաշրջանային, ռազմաքաղաքական այն կառույցն է, որը ձեւավորվել է հավաքական անվտանգության համար, եւ մենք գտնվում ենք այդ հավաքական անվտանգության տարածաշրջանում: Երկար տարիներ ՀՀ իշխանությունները, գոնե մինչեւ 2018 թվականը լուրջ աշխատանք են կատարել այդ ռազմաքաղաքական կառույցի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ: Օրինակ՝ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմավորման մեջ մենք եղել ենք օրինակելի։ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ձեւավորման մեջ մենք եղել ենք օրինակելի, որովհետեւ ՀԱՊԿ-ի ոչ մի երկիր խաղաղապահ ուժեր չի ունեցել, բայց մենք ունեցել ենք, եւ մեր մոտի ուսումնանյութական բազան օրինակելի է եղել։ Իսկ այսօրվա իշխանություններն ի՞նչ են արել ՀԱՊԿ-ը զարգացնելու համար, միայն կողքից հրճվում են այն գոյություն ունեցող օբյեկտիվ կամ սուբյեկտիվ բացթողումների համար: Հակառակը, ՀԱՊԿ-ին հարվածել են, ՀԱՊԿ-ի գլխավոր մեր քարտուղարին փորձել են ձերբակալել, քրեական գործ հարուցել: Այդ բացթողումներով մենք չենք ուրախանում, բայց պետք է ՀԱՊԿ-ում օրինակելի լինել, պետք է առաջ բրդել, բանակցել, պետք է խելացի լինել, որ ՀԱՊԿ-ն էլ իր խնդիրները կատարի»։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ