Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Համապատասխան միջնորդություններ էր ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնք բավավարվել են։ 

Միջնորդություններից մեկը քննարկվել է փակ  ռեժիմով, երկուսը՝ դռնբաց:

Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր։

2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը:

«Մեր խմբակցության երկու պատգամավոր չունեին գաղտնիության թույլտվություն, որի պատճառով չեն մասնակցել փակ քննարկմանը»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ 

3-րդ միջնարդության քվեարկությունը 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Միջնորդությունների քննարկմանը ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել։