Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը զիջեց Ուզբեկստանին

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին առաջին պարտությունը կրեց Համաշխարհային Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ուզբեկստանի ընտրանու հետ և զիջեց 1:3 հաշվով:

Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Այժմ Հայաստանի հավաքականը կիսում է երկրորդ և երրորդ տեղերը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի: