Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շախմատի օլիմպիադա. Փոխչեմպիոններն արդեն Հայաստանում են

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանում կայացած ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի Օլիմպիադայում նվաճել է արծաթե մեդալը։ Փոխչեմպիոններն արդեն Հայաստանում են. Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Մանուել Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, թիմի մարզիչ՝ Արման Փաշիկյան, հավաքականի գլխավոր մարզիչ՝ Հրաչիկ Թավադյան։

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, երկրպագուներ։ Ծափահարություններն ու «բրավո» վանկարկումները երկար ժամանակ չէին դադարում։ 

Հիշեցնենք, որ  ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի օլիմպիադան տեղի ունեցավ հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Չեմպոնի կոչմանն արժանացավ Ուզբեկստանի հավաքականը. վերջինս վաստակել է Հայաստանին հավասար 19 միավոր, հաղթող է ճանաչվել ընդամենը լրացուցիչ գործակիցների շնորհիվ: Երրորդը Հնդկաստանի ներկայացուցիչներն են ՝ 18 միավոր: