Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շարմազանով. Երդվում եմ պաշտոնապես

Земля! Земля! Не слышу зов Кремля!

Кто я?

Я рапортую стоя:

Я – Хабибуллин… Я забыл, кто я?”

(Վ.Նիկիտին)

Նիկոլն ու Ալին միացյալ ծրագրային ասուլիսից հետո ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը հայտնել են իրենց դիրքորոշումը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցի եւ ՀՀԿ հայտարարության տեսքով

Փաշինյանի ասուլիսը, որում նա շարադրեց ՀՀ պետականությունը ինստիտուցիոնալացնելու եւ Բաքվի իրավունքները պաշտպանելու իր հայեցակարգը՝ ռուսական հովանու ներքո, ենթադրում է դիրքորոշումների ճշտում նաեւ մոսկովյան քվոտաներով կազմավորված խորհրդարանի այլ մասնակիցների կողմից։ Մանավանդ, ինքը Փաշինյանը հրապարակավ կշտամբեց ընդդիմությանը անբավարար «հենակության» համար: Ակնարկելով նաեւ իր կողմից ուղիղ կառավարվելու մասին, – «պետք լիներ՝ կասեի վրան խփեք»:

Քոչարյանի գլխավորած դաշինքը դա առայժմ չի արել եւ դժվար էլ անի։ Քոչարյանին դժվար է քաղաքական գործիչ ընկալել, ըստ այդմ՝ նրա գլխավորած դաշինքն էլ ենթարկած է այս շրջանակում։

Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն, այդուհանդերձ, պարբերաբար հանդես են գալիս ազգային իրավունքների ու շահերի պարադիգմի մեջ։ Վերոհիշյալ հարցազրույցը եւ հայտարարությունն այդ տեսակետից բացառություն չեն, միաժամանակ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի դերի եւ ավանդական այլ բանալ թեզերի կողքին պարունակում են որոշակի շեշտադրումներ, որոնց արժե անդրադառնալ։ Գոնե իբրեւ քաղակական կյանքի նվազագույն դրսեւորման երեւույթի, չէ որ ուրիշը բացակայում է:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ «պաշտոնապես հայտարարում է», որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնացել է ՌԴ շնորհիվ, 2021-ին էլ ընտրվել ռուսական «պասով»։ Սա արդեն իսկ նորություն է ՀՀ սարքերի գերակշիռ մասը կազմող անվանապես ռուսանպաստ ուժերի պարագային, որոնք Նիկոլին ներկայացնում էին որպես Արեւմուտքի դրածո։ Սակայն, ճշմարտությունն արդեն ասված է։ Ըստ այդմ՝ օդում է մնում ամբողջ ճշմարտությունը՝ իսկ 2018-ի՞ն ում պասով էր «ընտրվել» մերժիչը։

Սա կարեւոր է Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի ծագումն ու պատճառահետեւանքային կապերը ճիշտ պատկերացնելու, նենգափոխումներին վերջ տալու եւ ըստ այդմ՝ իրական դիմադրություն կազմակերպելու համար։ Ոչ այն խեղկատակությունը, որը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ծավալվեց 17+1, հետո «դիմադրություն շարժում» անվան տակ, շինծու պարտության սազանդարությամբ, կամ ներքաղաքական էժան «շշերով պարով» ԱԺ դահլիճում։

Այս ֆոնին, պետք է ընդգծել Շարմազանովի մեկ այլ խոստովանությունը, ըստ որի՝ «ընդդիմությունը ձախողվել է»։ Որն է եղել խորհրդարանի ընդդիմության գործառույթը՝ Հայաստանը պահել ռուս-թուրքական «եռակողմ» համաձայնությունների շրջանակում, կատարել Նիկոլ Փաշինյանի իշխանության բոբո-հենակի դերը, քանի որ Ռուսաստանն է պահում Նիկոլին՝ եռակողմ հայտարարությունը կատարելու համար։ Ա՞յս գործի ձախողումը նակատի ունի Էդուարդը: Նորից ընդգծենք, Շարմազանովը գոնե խոսում է հիմնարար հարցերի շուրջ:

Որ գանք իշխանության՝ ռուսներին, որքան էլ դաշնակից են, չենք ծառայելու, ասել է Շարմազանովը։ Հիմա, արդյոք ՀՀԿ-ն Շարմազանովի միջոցով փոխանցում է Նիկոլին, որ այլեւս չի կատարելու հենակի դերը, այլ իրապես ընդդիմանալու է։ Թե՞ ռուսներին պահանջներ է առաջադրում՝ մոսկովյան քաղաքականության հանդեպ տոտալ զզվանքի պայմաններում բարձրացնել ծառայության գինը։ Թող մեզ ներեն հկկ-ականները, բայց դրությունը ծայրստիճան պարզ է եւ պարզ պատասխան էլ պահանջում է. «դուք կոմունիստների կողմից եք, թե բոլշեւիկների» (Ֆուրմանով, «Չապաեւ» կ/ն):

Նիկոլի չարագույժ իշխանությունը հեռացնելու համար պետք է վերացնել այդ իշխանության «լեգիտիմության» հիմքը՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան «սրտառուչ համաձայնությունը», որը կնքվել էր դեռեւս 2018-ին։ Մյուս կողմից, նույն հիմքով, այսինքն ռուսների «պասով» 2021-ին «ընտրվել» են ոչ միայն Նիկոլը, այլեւ նրա հենակ Հայաստան եւ Պատիվ Ունեմ 30 տոկոսանոց ընդդիմությունը։ Ինչպես տեսնում ենք, Նիկոլին մերժելու հիմնարար խնդիրն է՝ վերջ տալ բալագաններին ու աչքակապությանը: 29.8-ը նվազում է՝ մեր հայրենիք Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների դրությունը սրան հավելած։