Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շարմազանով. Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ

ՀՀԿ-ական գործիչ Էդուրադ Շարազանովը գրում է.

«Նիկոլի ու նիկոլիզմի հանցավոր անգործությունը։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես պահանջել է միջանցք։
Ավելին. ակնհայտ խոսել է նույնիսկ պատերազմով միջանցք բացելու մասին։
Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում ու հայտարարում՝ապագա կա։

Մեր բոլոր նախազգուշացումներին,որ պետք է ամրապնդել բանակն ու անվտանգությունը՝ զբաղված էր պրեմիա բաժանելով ու բանակից 24 միլիոնիվ ազատվելու նախագիծ առաջարկելով։


Նիկոլը,խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, առանց դիմադրության հանձնեց Բերձորն ու Աղավնոն։

Երբ ասեցինք՝ չի կարելի նման քայլի ցնալ, պատասխանեցին՝ միջանցք տալուց խուսափելու համար տվեցինք։

Բայց Ադրբեջանը և միջանցք ուզեց, և ագրեսիա իրականացրեց։


Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ։ Նա խաբել է ձեզ։

Հայտարարել է խաղաղության դարաշրջան, բայց հիմա պատերազմի «աչքալուսանք» է տալիս։


Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը պատերազմին պատրաստ լինելու համար։ Ոչինչ։

Նույնիսկ զենք չի կարողացել բերել բանակի համար։ Բայց շուտով կլսենք սուպերհայրենասիրական կոչեր ու նոր սարդարապատներ տալու ելույթներ Փաշինյանի կատարմամբ։

Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը։


Այս անգամ էլ մեղավոր կկարգվեն ռուսները,չեմ բացառում անվտանգության ու պաշտպանության համակարգերի բարձրաստիճան սպաները:

Շատերը  կմոռանան, որ պատերազմը բերել է Նիկոլը։

Արդյունքում կդառնանք թուրքական վիլայեթացման ենթակա տարածք։

Եթե դեմ ենք սրան,ուրեմն բոլոր պետական, հոգևոր ու հասարակական  առաջնորդներն ու ինստիտուտները, ինչպես նաև մտահոգ քաղաքացիները շտապ պետք է այլընտրանքային քայլեր ձեռնարկեն /ձեռնարկենք/ այս սպասվող զուլումից խուսափելու համար»։