Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շատ ցավալի է, որ Լևոնի նման մարզիկն այլևս Հայաստանը չի ներկայացնում․ Գաբրիել Սարգսյան

«Մեզ համար շատ մեծ կորուստ է, որ Լևոն Արոնյանը մեզ հետ չէ, բայց այս հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում ունի Լևոնը, քանի որ թիմի բոլոր անդամների հետ նա երկար տարիներ պարապել է և մեր յուրաքանչյուր ուժեղ շախմատիստների աճի մեջ նա մեծ ներդրում ունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց շախմատիստ  Գաբրիել Սարգսյանը՝ հավելելով․

«Շատ ցավալի է, որ Լևոնի նման մարզիկն այլևս Հայաստանը չի ներկայացնում»։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած շախմատի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք։

Ինչ վերաբերում է հաղթանակին, ապա Սարգսյանը նշեց․

«Դժվար էր առաջին խաղատախտակին, քանի որ շատ լավ մարզավիճակում էին առաջին համարները։ Բայց ուրախ եմ, որ շատ լավ ստացվեց։ Իմ հաջողությունը տղաներին ավելի մեծ վստահություն էր հաղորդում»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։