ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ–թուրքական հարաբերություններին եւ Ադրբեջան–Հայաստան հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական Star–ը հայընում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն շեշտել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման համակարգվում է Բաքվի հետ։ Նա տարօրինակ է համարել, որ Հայաստանում այս փաստից անհանգստանում են։

«Մենք պարզ ենք, ամենասկզբից էլ ասել ենք։ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր չէ առանձին առանձին մտածելով։ Այս հարցում Հայաստանը պետք է համարձակ ու վճռական լինի»,–ասել է Չավուշօղլուն։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր