Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շիրակի մարզի Անի համայնքում կնշանակվի ավագանու արտահերթ ընտրություններ

Կառավարությամբ որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը նման որոշում է կայացրել դեկտեմբերի 8-ին հերթական նիստի ժամանակ։

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում կնշանակվի ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում կնշանակի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը: