Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շիրակի մարզպետի եղբայրը Գյումրի համայնքի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ Գյումրիի ավագանու անդամ Արման Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիմք ընդունելով ՏԻՄ օրենսգրքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները:

Որոշումը կապված է նախ և առաջ ՔՊ վարչության վերջին նիստին քաղաքական պատասխանատվության սկզբունիք վերահաստատումից:
Ի՞նչ է ասած քաղաքական պատասխանատվություն, ես ինքս այդ սկզբունքը ակտիվ առաջ եմ տարել, որը ավագանու մակարդակում իրենից ենթադրում էր՝ համաձայն չես թիմի որոշման հետ, անում ես չհամաձայնեցված քաղաքկան հայտարարություններ, հանրային վատ վարք ես դրսևորում, կատարել ես որևք հակաօրինական գործողություն ապա թվարկվածներից որևէ մեկի առկայության դեպքում բարի եղիր դնել մանդատը:

Իմ պարագայում հավանաբար դա կամ ժամանակին կուսակցությունից դուրս գալն է եղել կամ քաղաքային իշխանության սուր քննադատումը (բացատրություն չեմ ստացել):

Անկախ այն հանգամանքից, որ այս պահին ես կուսակցական չեմ(2022թ ապրիլից), այս սկզբունքները ամրագրվել են շատ ավելի շուտ (2021թ Հոկտեմբեր ամսին) ու ես երբեք իմ խոսքից ու սկզբունքներից հետ չեմ կանգնում:

Շնորհակալություն բոլոր գործընկերներին համագործակցության համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք:
Նաև խոստացածի համաձայն կանրադառնամ իմ ձերբակալմանը, բայց ոչ հիմա: