Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Շնորհակալություն հայ զինվորի դաստիարակության, նրան կրթելու, նրա մեջ հայրենասիրություն, ուժեղ կամք ու ոգի ներշնչելու համար»․ Սյունիքի մարզպետի խոսքը Սյունիքի մանկավարժներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Գիտեմ, որ հատկապես Սյունիքում շատերիդ միտքը եւ ուշադրությունն առօրյա ուսումնական գործընթացից զատ սեւեռված է հայրենիքի անվտանգությանը, նրա պաշտպանությանը, ձեր աշակերտների համար՝ խաղաղություն, դեռ երեկվա սաների համար անփորձանք ծառայություն փափագելով։ Ուստի, սա հենց այն օրն է, երբ որ ձեզ, սիրելի՛ մանկավարժներ, պարտավոր ենք ասել՝ շնորհակալություն հայ զինվորի դաստիարակության, նրան կրթելու համար, նրա մեջ հայրենասիրություն, ուժեղ կամք ու ոգի ներշնչելու համար։ Ձեր աշակերտներից շատերը, որ նոր են դպրոցին հրաժեշտ տվել, արդեն իսկ հերոսության օրինակներ են․ հաճախ պատմեք նրանց մասին մեծացող սերնդին»,-Սյունիքի մարզի 117 դպրոցներում աշխատող 2233 ուսուցիչներին շնորհավորելով նշել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Եթե հոկտեմբերի 5-ին՝ բոլորը իրենց մաղթանքները շնորհավորական ուղերձ էին որակել, ապա Սյունիքի դպրոցներ ուղարկած Ռոբերտ Ղուկասյանի տեքստը վերնագրված էր՝ «Սյունիքի մարզպետի խոսքը ուսուցիչներին»։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձաձերծած ռազմական գործողությունների պատճառով, մարզի դպրոցներն անցել էին հեռավար ուսուցման։ Միայն հինգ ՝Քաջարանի թիվ 1, թիվ 2, Լեռնաձորի, Ձագիկավանի եւ Վերին Խոտանանի դպրոցներում առկա ուսուցում էր, քանի որ այդ դպրոցներում չկային ն երթեւեկող աշակերտներ եւ ուսուցիչներ, ըստ այդմ էլ տնօրենները խիստ վտանգ չէին տեսել առկա ուսուցման համար։

Մարզային իշխանությունը շնորհակալ է մարզի մանկավարժներին, որոնք կարողանում են ճիշտ արձագանքել ու հարմարվել անկանխատեսելի դժվարություններին, իհարկե, եթե դա սերունդ կրթելու նպատակի համար է։ «Խնդրում եմ՝ անկախ դասերի կազմակերպման ձեւից ու օրվա խնդիրներից, ամենայն պատասխանատվությամբ եւ նվիրումով շարունակել ձեր առաքելությունը, որովհետեւ կիրթ, ուսյալ, գրագետ, սթափ մտքով սերունդն է ապահովելու Հայաստան երկրի ուժեղացումը»,-նշել է մարզպետը։

Կապանի տարածաշրջանի դպրոցներում 771, Մեղրիում՝ 204, Սիսիանում՝610, Գորիսում՝ 648 ուսուցիչ է աշխատում։ Օրվա կապակցությամբ Շիկահողի, Ծավի, Ներքին Հանդի, Վաղատուրի, Խոզնավարի, Ճակատենի, Խնածախի, Քարաշենի, Իշխանասարի, Նորավանի, Շուռնուխի, Վերիշենի, Ակների, Նռանձորի, Բարձրավանի դպրոցներում աշխատող 17 ուսուցիչներ արժանացել են մարզպետի շնորհակալագրի։ Հետաքրքիր է, որ բոլոր մանկավարժները կանայք են։ Սահմանամերձ այս դպրոցներից մի քանիսը վերջին օրերին ռազմական գործողությունների թիրախում էին հայտնվել։ Ի դեպ, ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից, շնորհակալագրի արժանացել են այն մանկավարժները, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում։

«Շնորհավորելով բոլորիդ Ուսուցչի տոնի կապակցությամբ՝ ամենից առաջ ցանկանում եմ խաղաղություն, թո՛ղ որ ոչինչ չխաթարի ձեր բնականոն աշխատանքը։ Մանկավարժական իմաստնությո՛ւն, մասնագիտական նորանո՛ր հաջողություններ, ծրագրածի իրականացո՛ւմ ու բարեկեցությո՛ւն՝ բոլորիդ»,-իր խոսքն է եզրափակում է Ռոբերտ Ղուկասյանը։ ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարներում՝ Սյունիքի մարզպետը Տեղ գյուղի թիվ 2 դպրոցում