Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շուշին ու Հադրութը հանձնեցին նրանք, ովքեր այսօր հանձնում են Աղավնոն. Լեւոն Հայրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Արցախում տիրող իրավիճակը սպառնալից չափերով ցույց է տալիս, որ Արցախը վաղը պետք է հայաթափվի, մենք էլ դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ դուք ձեր պարտականությունները կատարեք»,- այսօր ԱՄՆ դեսպանատան մոտ կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ-ի գործադիր մարմնի նախագահ Լեւոն Հայրյանը:

Հիշեցնենք, ուրբաթ օրը Արցախից տեղահանվածներն այդ պահանջով ՌԴ, ապա Ֆրանսիայի դեսպանատների մոտ էին ցույց անում: Լեւոն Հայրյանն այսօր տեղեկացրեց, որ Ֆրանսիայի դեսպանատնից իրենց փոխանցել էին, որ հնարավոր է հանդիպում տեղի ունենա, բայց ավելի ուշ պարզվել էր, որ հանդիպում չի լինելու:

Արցախցի տեղահանվածներն այսօր էլ իրենց տուն վերադառնալու պահանջն ԱՄՆ դեսպանատան մոտ փոխանցեցին՝ նամակի տեսքով: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից պահանջում են՝ վերականգնել Արցախի՝ 1994 թվականի սահմանները եւ հարցը սկսեն լուծել բանակցային ճանապարհով: Հայ ժողովրդին էլ զգուշացնում են՝ Արցախը տալով Երեւանում ապրել չի լինելու, ուստի պետք է պայքարել 1994-ի սահմանները վերականգնելու համար:

Լեւոն Հայրյանը գտնում է, որ հայ քաղաքական վերնախավի ծուլության, տգիտության, գուցե նաեւ դավաճանության արդյունքում հայտնվեցինք այս իրավիճակում: Արցախից տեղահանվածները ԱՄՆ-ի ուշադրությունն են հրավիրում Արցախում կատարվող անօրինականությունների, մարդկանց նկատմամբ բռնությունների, մարդու իրավունքների խախտումների վրա եւ ժողովրդավարական ԱՄՆ-ը, ըստ արցախցիների, չի կարող անտարբերության մատնել այդ ամենը:

Լեւոն Հայրյանը հիշեցրեց, որ 1994 թվականին ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան համաձայնության եկան, որ Արցախում պատերազմը պետք է կանգնեցնել եւ այդ օրվանից ի վեր պնդել են, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի. «20 տարի այդ հավաստիացումներից հետո մեզ հանգստացրեցին, հետո թույլ տվեցին, որ գազանի ձեռքերը բացվեն, ինչ-որ տեղ նաեւ թույլ տվեցին, որ Ադրբեջանը պատերազմի մեր դեմ եւ հաղթի»: Նա համարում է, որ ՄԱԿ նախագահության անդամ հինգ երկրներից երեքն իրենց պարտականությունները չկատարեցին:

Լեւոն Հայրյանը մեղադրում է նաեւ ՀՀ իշխանություններին, որոնք 30 տարի շարունակ հստակ չձեւակերպեցին պահանջը՝ Արցախի միացում Հայաստանին, ինչն էլ 44-օրյա պատերազմում հանգեցրեց խայտառակ իրավիճակի: Բոլոր հարցերին՝ ո՞վ հանձնեց Հադրութը, Շուշին, բանախոսը պատասխանում է. «Նա, ով հիմա հանձնում է Աղավնոն, նա էլ Հադրութն ու Շուշին հանձնեց: Նույն ձեռագիրն է, պատերազմը պարզապես հնարավորություն էր տալիս ծածկադմփոց անելու, հիմա այդ հնարավորությունը չկա: Հիմա օգտագործում են իրենց փոքրիկ չինովնիկներին. նրանցից մեկը՝ Հայկ Խանումյան անունով, սկանդալիստ, գնացել է Բերձոր եւ Աղավնո, ժողովրդին ասել՝ դուրս եկեք ձեր տներից»:

Լեւոն Հայրյանին բարկացրել է Հայկ Խանումյանի այն հայտարարությունը, որ եթե որեւէ մեկը համարձակվի այրել իր տունը կամ քանդել, փոխհատուցում չի ստանալու: Նա հիշեցնում է Հայկ Խանումյանի՝ մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը, որ եթե Հայաստանում գտնվող արցախցի փախստականները որոշեն չվերադառնալ Արցախ, միջազգային հանրությանը պետք է հորդորել, որպեսզի նրանց ոչնչով չաջակցեն: Լեւոն Հայրյանը չի հասկանում, թե ինչո՞ւ են իրենց ցանկանում վերադարձնել Արցախ, որը ՀՀ եւ Արցախի իշխանությունները հայաթափում են՝ պատական քաղաքականություն վարելով: Նա հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ է Հայկ Խանումյանը շարունակում պաշտոնավարել, երբ Արցախի խորհրդարանում դատախազը հայտարարեց, որ փախստականների հետ կապված քրեական գործ կա Հայկ Խանումյանի մասով, չարաշահումներ է արել ու ինքն էլ պատասխանեց. «Պահում են այսպիսի կեղտոտ գործերի համար, որպեսզի գնա Աղավնոյի ժողովրդին…ինքն էլ ուրախ է, բայց ինչի՞ պիտի ուրախ չլինի. ռուսները, ովքեր այսօր տիրապետում են Արցախին, շատ են սիրում փողասեր եւ ենթակա մարդկանց»:

Արցախցի տեղահանվածները պատրաստ են վերադառնալ Արցախ՝ «Քարտեզի վրա ցույց տվեք Արցախը՝ վերադառնանք»:

Լեւոն Հայրյանը նաեւ ահազանգում է՝ արցախցի փախստականները դարձել են հասարակության համար «իզգոյ»:

Ցույցի մասնակիցներից մի կին էլ հավելեց, որ ԱՄՆ դեսպանատան մոտ են հավաքվել, քանի որ «ԱՄՆ-ից դրական ազդակներ են գալիս»: Նա գտնում է, որ միջազգային հանրությունը ոչ միայն պետք է ապահովի իրենց վերադարձն Արցախ, այլ Ալիեւի առաջ պետք է նաեւ պահանջ դրվի, որպեսզի փոխհատուցում ստանան բոլոր մարդիկ, ովքեր պատերազմի արդյունքում նաեւ նյութական վնասներ են կրել: Կառավարությունից պահանջներ չունեն, նրանց հետ հույսեր չեն կապում այլեւս. «Մեր պահանջն այն է, որ մեր անվտանգությունն ապահովեն ոչ թե վայրենի երկրի սալդաֆոնները, այլ քաղաքակիրթ երկրի քաղաքակիրթ զինվորները: 1990-ականներին սալդաֆոնների ապահոված անվտանգությունը մեր կաշվի վրա զգացել ենք արդեն: ՌԴ-ից ոչ միայն սպասելիքներ չունենք, այլեւ բոլորի համար պարզ է, եթե ժխտողներ կան ուղղակի փող են ստանում ռուսներից. ռուսներն այս ամեն ինչի սցենարը գրողներն են: Ռուսներն ու թուրքերը եղբայրներ են, աշխարհում տուն քանդողները նրանք են, եթե 2020 թվականին նրանց գործողություններին գնահատական տրվեր, Ուկրաինայի պատերազմն էլ չէր լինի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ