Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շոյգուն ասել է՝ Պուտինի հայտարարությունից հետո որքան մարդ է մոբիլիզացվել բանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 200 000 մարդ համալրել է Ռուսաստանի զինված ուժեր՝ սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիայի շրջանակում, երեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի մոբիլիզացիա է անցկացվում, այսօր ավելի քան 200 000 մարդ է համալրել զինված ուժեր»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ համապատասխան պաշտոնյաներին հանձնարարվել է մոբիլիզացվածներին տրամադրել անհրաժեշտ հագուստ և այլ գույք և նշանակել մարտական դիրքերում։

«Ձևավորված ստորաբաժանումների անձնակազմի վերապատրաստումն իրականացվում է ութսուն ուսումնամարզական հավաքակայանում և վեց ուսումնական կենտրոններում»,- ասել է Շոյգուն։

«Նշեմ, որ մասնակի մոբիլիզացիայի ընթացքում մեծ թվով կամավորներ են գալիս զինկոմիսարիատներ: Չափազանց կարևոր է ուշադիր մոտենալ յուրաքանչյուր նման կոչին. չմերժել որևէ մեկին, եթե դրա համար լուրջ պատճառներ չկան», – ասել է Շոյգուն։