Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շտապ հավաք՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի

«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը համացանցում տարածել էր՝ այսօր Կառավարության շենքի մոտ, այսօր ժամը 20,00-ին շտապ հավաք անցկացնելու մասին՝ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։

« Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Արցախ Հանրապետության կառավարությունից՝

-չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերորդ կետի ձևակերպումների այնպիսի մեկնաբանություններ, որոնք բացակայում են այդ կետից, այն է՝ Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների «տարհանումն» իրենց տներից, որպես վերոնշյալ հայտարարության իրականացում։ Հայտարարության մեջ նշված է, որ միջանցքով (ռուսերեն տարբերակ), միջանցքի երկայնքով (հայերեն տարբերակ) նոր ճանապարհի նախագիծ է ստեղծվելու կողմերի համաձայնությամբ, մինչև 2023 թվականը, ինչը չի բացառում, որ նոր միջանցքը պետք է ներառի Բերձոր, Աղավնո և Սուս հայկական բնակավայրերը։ Ընդ որում, կողմերի միջև գոյություն չունի պայմանավորվածություն նախագծի վերաբերյալ և նշյալ հայտարարությամբ չի կարող իրականացվել առանց քաղաքացիների, ներառյալ Լաչինի մարդասիրական միջանցքում գտնվող քաղաքացիների

անվտանգության երաշխավորմամբ։

-չտրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության։ Այդ թվում՝ թույլ չտալ Արցախի Հանարպետության իշխանությունների որևէ թևին, որպեսզի իրենք իրականացնեն քաղաքացիների «տարհանման» ծրագիր, որը ոտնահարում է քաղաքացիների համամարդկային ազատություններն ու իրավունքները։


-մերժել հանձնողական քաղաքականությունը, որը իրականացվում է իշխանությունների ներսի և արտաքին որոշ ուժերի ճնշումների արդյունքում։

-կազմակերպել ու օժանդակել Արցախի բնակչության, այդ թվում՝ Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգությունն ու պաշտպանությունը, թույլ չտալով խաթարել մարդասիրական միջանցքի կարգավիճակը։

-չապավինել բացառապես ռուսական խաղաղապահներին, որոնք իվիճակի չեն կատարել իրենց ստանցձնած խաղաղապահ առաքելությունը։

-ներգրավել Լաչինի մարդասիրական միջանցքում բազմազգ խաղաղապահ առաքելության՝ անվտանգությունից ելնելով, որպես էթնիկ զտումներից խուսափելու գործուն մեխանիզմ և համամարդկային ազատությունների և իրավունքների, այդ թվում կյանքի և սեփականության իրավունքների երաշխիք։

-բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների և ահաբեկչությունների ու շանտաժի մասին, որն Ադրբեջանն իրականացնում է ռուսական կառավարության լուռ համաձայնության պայմաններում՝ հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության ճանաչման համար»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի մանրամասն՝ տեսանյութուն։