Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շտապ լքել Ռուսաստանի տարածքը․ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի

Արեւմտյան պետությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին՝ շտապ լքել Ռուսաստանի տարածքը, հատկապես Պուտինի՝ ուկրաինական տարածքի մի մասի անեքսիայի որոշման եւ միջուկային սպառնալիքների ֆոնին։

Փորձագետներն այս կոչի մի քանի պատճառ են նշում․ երկրում հայտարարված մոբիլիզացիայի եւ սահմանների հնարավոր փակման դեպքում արեւմտյան երկրների քաղաքացիներին Կրեմլը կարող է օգտագործել որպես պատանդների։ Բացի այդ, նրանք կարող են թիրախ դառնալ ՌԴ-ում հնարավոր ներքին ցնցումների ժամանակ, որոնք անխուսափելի են ուկրաինական ճակատում պարտությունների եւ տնտեսական խորացող խնդիրների պատճառով։ Եվ մյուսը՝ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեպքում Արեւմուտքը պատասխան հարվածներ է հասցնելու Ռուսաստանին, որի մասին Մոսկվան արդեն զգուշացվել է։

Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի հայերը լիովին «տեղավորվում» են այս իրավիճակին, մի բան էլ ավելի։ Գումարած մոբիլիզացիան, կամ ինչպես այս գործընթացը դիպուկ բնորոշվել է ռուսական համացանցում՝ մոգիլիզացիա (մոգիլա-գերեզման)։ Ռուսաստանի հայ համայնքն ամենաիրավազուրկն է եւ ըստ էության՝ պատանդ Հայաստանի դեմ Կրեմլի ձեռնարկումներում։ Բացի այդ, Կրեմլը ուկրաինական պատերազմը օգտագործում է ներքին խնդիրները լուծելու համար, որի բաղադրիչն է էթնիկ շրջանները եւ փոքրամասնություններին թիրախավորելը։ Ավելորդ է ասել, որ հայերն այստեղ «առաջնային» դիրքերում են։

Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստ լինի ՌԴ-ում անխուսափելի զարգացումներին։