Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շվեդիան արտահանձնում է Թուրքիայի քաղաքացուն, որը հետապնդվում է իսլամից հրաժարվելու և քրիստոնեություն ընդունելու համար

Շվեդիայի կառավարությունը որոշել է թագավորությունից արտահանձնել անձին, ում անունը ներառված է այն մարդկանց ցուցակում, որոնց արտաքսումը պահանջում է Թուրքիան։ SVT հեռուստաալիքի տարածած լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

35-ամյա տղամարդը Թուրքիայում 2013 և 2016 թվականներին դատապարտվել է բանկային և վարկային քարտերի չարաշահման բազմաթիվ մեղադրանքներով՝ ընդհանուր 14 տարվա ազատազրկմամբ։ Անցյալ տարվա վերջից մեղադրյալը կալանքի տակ էր Շվեդիայում՝ արտաքսման գործով։

Թուրքիայի քաղաքացին հերքում է իր մեղքը և հայտարարել է, որ հետապնդումների հիմնական պատճառը իսլամից հրաժարվելը և քրիստոնեություն ընդունելն է, ինչպես նաև այն, որ հրաժարվել է բանակում ծառայելուց, իսկ մայրը քուրդ է։ Սակայն Շվեդիայի Գերագույն դատարանը հուլիսի 25-ի վճիռով որոշել է, որ տղամարդու արտահանձնման համար ոչ մի խոչընդոտ չկա, և ոչինչ չի մատնանշում, որ տղամարդը Թուրքիայում հետապնդման է ենթարկվելու։ Ուստի կառավարությունը որոշել է արտաքսել նրան։

Արտահանձնումը կլինի առաջինը՝ մի շարք անձանց արտահանձնման Թուրքիայի պահանջներից հետո, որը նա ներկայացրել էր որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացման պայման։