Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում

Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Շվեդիան եւ Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ  ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Սկզբում Թուրքիան արգելափակել Է այդ հայտերի քննարկման գործընթացի սկսումը, իսկ հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը նկատի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել է իր բոլոր առարկությունները եվրոպական այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով: