Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շվեյցարիան դարձել է վեցերորդ երկիրը, որը Ստամբուլում փակել է իր գլխավոր հյուպատոսությունը

Ստամբուլում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսությունը հինգշաբթի դադարեցրել է աշխատանքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սա արդեն վեցերորդ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն է թուրքական մեգապոլիսում, որը փակվել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով՝ կապված Եվրոպայում տեղի ունեցած Ղուրանի այրման գործողությունների հետ: TV100-ի տարածած լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

Մինչ այդ Նիդեռլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություններն էին ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի ասել է, որ արևմտյան երկրները «հոգեբանական պատերազմ» են սանձազերծել իր երկրի դեմ՝ ահաբեկչական սպառնալիքի առանց որևէ ապացույց ներկայացնելու պատրվակով փակելով դիվանագիտական ներկայացուցչությունները։

Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատանը Ղուրանն այրելու պատճառով Թուրքիայի և Շվեդիայի միջև մեծ սկանդալ էր ծագել։ Նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել այլ երկրներում։ Հինգշաբթի օրը Նորվեգիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքել են ուրբաթ օրը թագավորությունում Ղուրանը այրելու ակցիայի պատճառով։