Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շվեյցարիան պատրաստ է Ռուսաստանում ներկայացնել Ուկրաինայի շահերը

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Շվեյցարիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է, որ Բեռնը կներկայացնի Կիևի շահերը Ռուսաստանում։ Այս մասին գրում է  ՌԻԱ Նովոստիին՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։

«Ուկրաինան ցանկություն է հայտնել, որ Շվեյցարիան ներկայացնի իր շահերը Ռուսաստանում: Այս ուղղությամբ համապատասխան բանակցություններն ավարտվել են:Սակայն այս համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը հայտնի իր համաձայնությունը»,- ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ-ում:

ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից Շվեյցարիա պատրաստակամություն է հայտնել կողմերին տրամադրել բանակցային հարթակ, ինչպես նաև  փորձագիտական ​​աջակցություն՝ հնարավոր բանակցությունների ընթացքում։