Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սիմսոն. ԵՄ երկրները համաձայն չեն գազի գնի սահմանափակման մեխանիզմին

ԵՄ երկրները դեռևս համաձայն չեն գազի գնի բարձրացումը սահմանափակող մեխանիզմի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը՝ Եվրախորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում։

«Մեր անդամ երկրները դեռևս համաձայն չեն այս առաջարկին: Երկրների մեծ մասն աջակցում է այս մեխանիզմի տրամաբանությանը, բայց նրանք հարցեր ունեն գործարկման մակարդակում, գործիքակազմի, ֆինանսական արտադրանքի վերաբերյալ, որոնք կհայտնվեն դրա  տակ: Մինչդեռ մյուսները լուրջ մտահոգություններ ունեն ֆինանսական կայունության և մատակարարման անվտանգության ռիսկերի վերաբերյալ»,- ասել է նա:

Սիմսոնի խոսքով՝ Եվրահանձնաժողովը քննարկում է այդ մեխանիզմը երկրների հետ։

Նոյեմբերի 22-ին ԵՀ-ն ներկայացրել է գազի շուկայի ժամանակավոր ճշգրտման մեխանիզմի նախագիծը՝ որպես էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի ևս մեկ միջոց։ ԵՀ-ն հուսով է, որ մեխանիզմը կօգնի նվազեցնել գազի շուկայում անկայունությունը և կպաշտպանի Եվրամիության բնակիչներին ու բիզնեսին գազի գնի կտրուկ բարձրացումից: Այս առաջարկը ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները քննարկել են նոյեմբերի 24-ին կայացած արտահերթ նիստում, սակայն մինչ օրս ընդհանուր հայտարարի չեն եկել։