ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի բոլոր դպրոցներում մինչև շաբաթվա վերջ դասերը չեղարկվել են երկուշաբթի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Սիրիայի կրթության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Այսօր ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի: Սիրիայում հաղորդվում է 476 զոհի մասին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր