Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սիսիանի չկայացած ավագանու բարի լուրը (տեսանյութ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում  ձեւավորված Սիսիան համայնքի ավագանին չնայած պատմության մեջ կգրանցվի որպես չկայացած ավագանի, սակայն ավագանու առաջին ու թերեւս միակ նիստում ավետիս կար։

Հիշեցնենք՝ Սիսիանի ավագանու 21 մանդատներից 8-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, 5-ը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքինը, 4-ը՝ «Ապրելու երկրինը», 2-ական մանդատ բաժին ընկավ «Մեկ Հայաստան» եւ «Հանուն Հանրապետության» կուսակցություններին։ Բացի կառավարող ուժի ու «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամներից, մնացած 4 ուժերի ներկայացուցիչները բացարկի դիմումներ են ներկայացրել։ Արդյունքում՝ քվորում չկա, եւ Սիսիանում կառավարության որոշմամբ նոր ընտրություններ պիտի նշանակվեն։

Արմեն Հակոբջանյան

Ինչեւէ, իսկ հոկտեմբերի 12-ին կայացած ու քվորում ապահովված նիստում «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչ Սեւակ Մուսաթյանը, որը համայնքի ղեկավարի թեկնածու էր, շնորհավորեց մյուս երկու թեկնածուներին՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Արմեն Հակոբջանյանին ու «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ներկայացնող Հայկ Առաքելյանին։

Հայկ Առաքելյանն՝ ընտանիքի հետ

Վերջինիս ունի երկու տղա եւ ծնվել է դուստրը, իսկ Արմեն Հակոբջանյանն ունի մեկ աղջիկ ու որդի է ծնվել։ «Երեւի պայմանավորվել էին, որ միասին ծնվեն երեխաները։ Շնորհավորում եմ պարոն Հակոբջանյանին ու պարոն Առաքելյանին, բալիկներին ու ծնողներին ցանկանում եմ առողջություն։ Թող բալիկները մեծանան ու իրենց ծնողների նման պետքական մարդիկ դառնան»,-ասաց Սեւակ Մուսաթյանը։

Ի դեպ, չնայած Մուսաթյանի բնորոշմամբ՝ ավագանու անդամները պիտի ծառայեն ժողովրդին, սակայն նա հրաժարվեց մանդատից ու նրան  փոխարինեց Արսեն Ավագյանը։

Հայկ Առաքելյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ