Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սկանդալ հետխաղային ասուլիսում. հայ լրագրողները հրաժարվեցին հարցեր ուղղել Կապառոսին. Armenia Sputnik

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ArmeniaSputnik.  Հայաստան–Ուկրաինա ֆուտբոլային հանդիպման հետխաղային ասուլիսին հայ լրագրողները հայտարարեցին, որ եթե 0։5 հաշվով պարտությունից հետո էլ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժարական չի տալիս, իրենք հարցեր չունեն նրան տալու։

Լրագրող Ռոբերտ Մարկոսյանը, դիմելով մարզչին, ասաց․

«Պարո՛ն Կապառոս, դուք շատ եք խոսում Ձեր երկրում գործող ֆուտբոլային օրենքների մասին։ Բայց Իսպանիայում, եթե թիմը պարտվում է 0։3 հաշվով, երկրպագուները սպիտակ թաշկինակ են բարձրացնում` պահանջելով մարզչի հրաժարականը։ Եթե դուք հրաժարական չեք տալու, մենք՝ հայ լրագրողներս, Ձեզ հարցեր չունենք տալու»։

Այս առաջարկին միացան բոլոր լրագրողները, բացի մեկից։

Իսպանացին շատ հանգիստ պատասխանեց, որ իր պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվում է նոյեմբերի 30-ին, և ինքը շարունակելու է աշխատել մինչև այդ ժամկետը։