Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սկանդալի փնտրտուքն անիմաստ զբաղմունք է»․ Էդուարդ Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Նախ, ես ամբողջությամբ աջակցում եմ ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին եւ այսուհետեւ եւս աշխատելու եմ աջակցել այդ օրակարգին։ Այս որոշումը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ բաշխման համատեքստում, ինչը  մշտական գործընթաց է պետական համակարգում։ Սկանդալի փնտրտուքն անիմաստ զբաղմունք է»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տված, ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ բացատրելով իր որոշումը։

Ապա անդրադարձավ օրակարգային հարցերին՝ ասելով, որ լավ կլիներ Սեյրան Օհանյանն այսօր ներկա լիներ նիստին եւ հնչած խայտառակ մեղադրանքների առնչությամբ պարզաբանումներ ներկայացներ․ «Նույնը վերաբերում է հանրահայտ դաշնակցական Վահե Յաքուբյանին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ