Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սոցինտերի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվել է պաշտոնում

ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։

ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պահպանել մոլորակի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը. այս մասին Մադրիդից հայտնում է ՀՅԴ պատվիրակության անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

ՀՅ Դաշնակցության պատիվակությունը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցում է Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին։ ՀՅԴ պատվիրակությանն անդամակցում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, տեղեկացնում են ՀՅԴ-ից։