Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սուրեն Պարսյան. Կուտակային ֆոնդերի նվազումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«Ռուսաստանից եկող դրամական հոսքերի շնորհիվ գրանցված փուչիկ տնտեսական աճը չի կասեցրել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի արժեզրկումը, մասնավորապես՝ եթե 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ պահպանողական ֆոնդը տարեսկզբի համեմատ նվազել էր 9,3 տոկոսով, ապա 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆոնդերի գումարները նվազել են 10,11 տոկոսով։

Ի դեպ կուտակային միջոցների 98 տոկոսը ներդված է պահպանողական ֆոնդերում, այնուամենայնիվ, կայուն եկամտային և հավասարակշռված ֆոնդերի գումարները նույնպես շարունակում են նվազել։

Կուտակային ֆոնդերի նվազումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի շարունակվող արժեզրկմամբ և այլն։

Փաստացի ստացվում է, որ նույնիսկ երկնիշ տնտեսական աճի պարագայում շարքային քաղաքացիների կողմից կուտակված միջոցները շարունակվում են նվազել։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բարձր ռիսկայնություն ունի և որևէ երաշխիք չկա կուտակած միջոցների ամբողջական վերադարձման մասով, հետևաբար, օր առաջ պետք է հրաժարվել այս համակարգից՝ քննարկելով և ներդնելով պետական երաշխիքներով նոր կենսաթոշակային համակարգ»։