Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սուտն առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս», մի պարզ հարցով հերքվում է. Փաշինյանի նախկին թիմակից

Քաղաքագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Տաթևիկ Հայրապետյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում երեկ արած հայտարարություններին, գրում է. 

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ղեկավարել ստի, կեղծիքի ու մանիպուլացիայի հիման վրա։ Սուտը առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս» մի պարզ հարցով հերքվում է։ Եթե նախկինները դա էին բանակցում, ինչո՞ւ Ադրբեջանը չգնաց խաղաղ կարգավորման, չէ՞ր ուզում Արցախը լինի Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Հեյդար Ալիևը չստորագրեց 2001 թ. Քի Վեսթը կամ Իլհամ Ալիևը` 2011 թ. Կազանը, ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Սերժ Սարգսյանի թողած «կապիտուլացիան»։

Որքա՞ն կարելի է հակատրամաբանական պնդումներ անել, վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը։

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որևէ թուղթ ստորագրելու, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Միշտ իմացեք, Արցախից հրաժարվողը հրաժարվելու է հայկական պետականությունից։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել»։