Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով. Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ շաբաթ երեկոյան, 23:30-ի սահմաններում, Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով, որոնցից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կողմից, մյուս երկուսը հայտնվել են ՀՕՊ թակարդներում ու պայթել։ Այս մասին գրել է parstoday.ir-ը։ 

Հարձակման հետևանքով զոհեր չկան, թեթևակի վնասվել է արտադրամասի տանիքը, սակայն համալիրի աշխատանքը չի խափանվել:

«Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը վստահեցնում է իսլամական Իրանի պատվավոր ժողովրդին, որ հզորություն, ուժ և անվտանգություն արտադրելու մեր կենտրոնների աշխատանքը շարունակվելու է նույն տեմպով և  նման հարձակումները չեն խոչըդնոտելու երկրի առաջընթացին»,- նշել են ՊՆ-ից։