Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սպառնացել էր պայթեցնել Գորիսի բժշկական կենտրոնը. Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հունվարի 12-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Այդ օրը, ժամը 17։30-ին սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը ահազանգել է Ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ քիչ առաջ «Գորիս» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի բժշկուհիներից մեկին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ իր եղբոր երեխան գտնվում է «Գորիսի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում։ Ու քանի որ իրեն ասեկոսներ են հասել, որ երեխան համապատասխան բուժօգնություն չի ստանում, ինքը դրա համար կպայթեցնի բժշկական կենտրոնը։

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ահազանգած քաղաքացու ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: