Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սպասում ենք՝ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն և այս միջանցքը բացվի». թուրք պատգամավորն այցելել է հայ-թուրքական սահման

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ermenihaber. Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան։ Նա հայտարարել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։

«Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է այս տարածաշրջանի ու բնակիչների համար, ինչպես նաև այն առումով, որ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն ունենա Միջին Ասիային»։

Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին էլ, թե Կարսում, թե Իգդիրում, աշխատանքներ են տանում։ Իրենք սպասելիք ունեն, որ Հայաստանը և Ադրբեջանը համագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, բացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։

«Ցանկանում ենք արևելյան սահմանադուռը կարճ ժամանակում և՛ երկաթուղային, և՛ ցամաքային ճանապարհի իմաստով բացել և երկու երկրների տրանսպորտային միջանցքն ամբողջացնել։ Երթուղու վրա վերջերս ևս աշխատանքներ են արվել, երկաթգծի հետ կապված որևէ խնդիր չկա, առանց այդ էլ Կարսում, Աքյաքայում մեր գնացքները մշտապես աշխատում են հետևաբար մեր երկաթգիծը վերանորոգված վիճակում է։

Հայաստանի կողմի երկաթգիծը ևս ակտիվ վիճակում է։ Սպասում ենք, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն և այս միջանցքը բացվի»,-նշել է թուրք պատգամավորը։