Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ, բուք, մառախուղ

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում ձյան տեղումները կլինեն ինտենսիվ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։

Արարատյան դաշտում և Երևանում   փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ու առավոտյան սպասվում է ձյուն, փետրվարի 6-ի ցերեկը և 7-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։

Փետրվարի 8-ից սկսած ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա։

Հայաստանի տարածքում փետրվարի 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան`3-5 մ/վրկ, փետրվարի 6-7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 5-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը  սպասվում է  ձյուն և մառախուղ:  Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։