Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սպիտակ տան խոսնակը Ղրիմի պայթյունների մասին

Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը լրագրողի հարցին, թե «Ղրիմում ռուսական ավիաբազայում պայթյուններ են տեղի ունեցել», և արդյոք ԱՄՆ-ն Ղրիմը համարում է օրինական թիրախ Ուկրաինայի զինված ուժերի համար, պատասխանել է.

«Ինչպես գիտեք, մենք աջակցում ենք Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես բազմիցս ասել ենք: Պայքարը շարունակվում է երկրի արևելքում և հարավ-արևմուտքում և հեռու է ավարտվելուց: Մենք զգուշացրել ենք, որ դա կարող է լինել երկարատև պատերազմ։ Մենք կշարունակենք ապահովել, որ Ուկրաինան կարողանա դիմակայել ռուսական ագրեսիային, և դա մեր ուշադրության կենտրոնում է… Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ ազատության համար նրա պայքարում, ինքնիշխանության համար պայքարում ընդդեմ Ռուսաստանի հարձակման», հայտարարել է նա։