Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ և վիրահատություններ

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ և վիրահատություններ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի գլխավոր վիրաբույժ Ասատուր Հովսեփյանի և Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Նաիրա Սարդարյանի կողմից: Այս մասին հայտնում է Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

««Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի ղեկավարությունն այսօր աշխատանքային այցով Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում էր՝ քննարկելու ընթացիկ աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը: Շաքարային դիաբետ ունեցողները կենտրոնում ակնահատակի զննման, ամպային տեխնոլոգիաներով ակնահատակի լուսանկարի դիագնոստիկայի, ինչպես նաեւ լազերային բուժման եւ վիրահատության հնարավորություն են ստանում:

Այցի ընթացքում ՀԱՆ տնօրեն Նունե Եղիազարյանը, փոխտնօրեն Վարվառա Քալաշյանը եւ Սպիտակ բ/կ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը քննարկեցին նաեւ վերջերս Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնին տրամադրված ակնահատակի զննման ժամանակակից խցիկի կիրառման հնարավորությունները եւ այն եզակի առավելությունները, որ տալիս է սարքավորումը: Կենտրոնի ակնաբույժ Նաիրա Սարդարյանը վերջերս է ավարտել վերապատրաստման դասընթացը՝ նվիրված դիաբետիկ ռետինոպաթիայի վերհանմանը եւ բուժման նորություններին:

Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնը Հայկական ակնաբուժության նախագծի հինգ մարզային ակնաբուժական կենտրոններից առաջատարներից է: Այն հագեցած է այն բոլոր անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով՝ բնակչությանը տրամադրելու ակնաբուժական խորացված հետազոտություններ, լազերային բուժում եւ վիրահատություններ:

Այսօրինակ այցելությունները եւ կատարվող աշխատանքների քննարկումները նպաստում են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը եւ ծավալների ընդլայնմանը: Գործունեության 5 տարվա ընթացքում Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում զննվել է մոտ 8.000 բնակիչ,  իրականացվել է շուրջ 4.000 վիրահատություն՝ աչքի լույս պարգեւելով ազգաբնակչությանը»,- նշված է հաղորդագրությունում: