ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Կոտայքի մարզի Արամուս, Ֆանտան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 28 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր