Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ստացվում է՝ Սեւ լճի 30 տոկոսի համար Փաշինյանը չէր ցանկանում պայքարել, սակայն այժմ ավելի լայն տարածքում պայքարի կոչ է անում. «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերն առաջին անգամ էին մտել Հայաստանի սուվերեն տարածք եւ հաստատվել Սեւ լճի տարածքում, նաեւ առաջ եկել Գեղարքունիքի մարզում, եւ մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել էր. «Մենք ասենք, որ հա նայենք ուսումնասիրենք, ասենք՝ մենք Սեւ լճի էդ 30 տոսկոսի համար պատերազմ ենք սկսում. ոչ, չի լինում նման բան, մենք չենք գնալու իրավիճակի սրման: Մենք գնալու ենք իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»:

Ստացվում է՝ Փաշինյանին ոչ միայն չհաջողվեց գնալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման, այլեւ նոր ռազմական գործողություններ սկսվեցին սահմանին: Հիմա ազերիներին հաջողվել է նոր տարածքներ գրավել, եւ Նիկոլ Փաշինյանը պայքար մղելու, անգամ կամավորագրվելու կոչ է անում: Ստացվում է՝ Սեւ լճի 30 տոկոսի համար նա չէր ցանկանում պայքարել, սակայն այժմ ավելի լայն տարածքում պայքարի կոչ է անում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։