Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում․ Տիգրան Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Զինվորական համազգեստի որոշակի պարբերականությամբ փոփոխությունը Զինված ուժերի առօրյայի մասն է կազմում, բայց իշխանության փորձերն այն ներկայացնել որպես բարեփոխում ցույց է տալիս, որ այլ բան չկա ներկայացնելու և ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում:

Իմաստ կա՞ համազգեստ փոխելու:

Այո´, եթե դա ենթադրում են գունային առումով հիմնական ծառայության վայրերի, այդ թվում` մարտական դիրքերում տեղանքի գույներին համահունչ դարձնելուն, որակի ու ծառայության համար առավել հարմարավետ վիճակ ապահովելու համար:

Արժե՞ այդ նպատակի համար լուրջ գումարներ հատկացնել: Այս պահին, բնականաբար, ոչ:
Պետք է նվազագույն հատկացումներով առավելագույն խնդիր լուծել:
Տարվա բոլոր եղանակներին զինծառայողները պետք է ունենան համապատասխան լուծումներով, ընթացիկ մարտական խնդիրների լուծման համար նախատեսված որակյալ հանդերձանք:

Իսկ եթե համազգեստի փոփոխության հրամայականը իշխանության համար զուտ դիզայնի փոփոխությունն է, ապա դա ոչ թե փոփոխություն է, այլ գումարի անիմաստ վատնում: