Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ստրասբուրգում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողների

Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI) հակահետախուզության վարչության մամուլի ծառայությունից Franceinfo-ին հայտնել են, որ երեք շաբաթ առաջ՝ նոյեմբերի 18-ին, այնտեղ բնակվող Ռուսաստանից և Տաջիկստանից ներգաղթյալներ են ձերբակալվել։

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է յոթ երիտասարդ։

Հայտնի է, որ դրանցից 5-ի մասին DGSI- ն արդեն գիտեր և դասել է արմատական իսլամին համակրողների շարքին։ Մյուս երկուսը միայն վերջերս են մուտք գործել երկիր:

Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստրասբուրգում Սուրբ Ծննդյան հայտնի շուկայի բացումից մեկ շաբաթ առաջ, որը Էլզասի մայրաքաղաք է բերում մինչև երկու միլիոն այցելու: