Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թալինի քաղաքապետ. Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը

Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը մեկնաբանել է վթարի ենթարկվելու վերաբերյալ տարածված լուրերը.

«Հարգելի՛ քաղաքացիներ, հարազատներ, ընկերներ, 

երեկվանից բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում՝ սեպտեմբերի 27-ին Երևանում, ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում տեղի ունեցած ավտովթարի  հետ կապված։ Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը՝ հիվանդանոցում գտնվող հորեղբորս տեսակցելուց հետո, ճանապարհին։

Ուզում  եմ  հայտնել, որ ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղքով․ բարձր արագությամբ, հանդիպակաց երթևեկելի գոտուց  իմ մեքենային է բախվել մեկ այլ մեքենա։

Հայտնում եմ նաև, որ ես այսօր դուրս եմ գրվել հիվանդանոցից, ինքնազգացողությունս լավ է, շուտով կվերադառնամ աշխատանքի։

Այս պահին քրոջս առողջական վիճակը կայուն է, նա վիրահատվել է, առաջիկայում ևս մեկ վիրահատության  պետք է ենթարկվի։  

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր առողջությամբ, սրտացավ են մեզ համար։ Շնորհակալ եմ բոլոր հեռախոսազանգերի, մաղթանքների  համար։
Աստված պահապան բոլորիս»։